Մարիամ Կույսի համար աղաղակեց Սուրբ Հոգով լցված Եղիսաբեթը, որ պիտի ծներ Հովհաննես Մկրտչին:
«Եվ Մարիամն ասաց. «...այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կտան...» (Ղուկաս, 1:46-48):
Որպեսզի Աստվածամայրը՝ մարդկության ամենաերանելի Մայրը ծնվեր, անհրաժեշտ եղավ Աբրահամից սկսած՝ հավատացյալ ընտրյալ հայրերի երեք 14 սերունդ: Այսինքն թե՝ Մարիամը սովորական ծնունդ չէր: Այլ՝ արքայական հավատին կոչված մարդկության հույսերի ծնունդն էր, որ Սուրբ Հոգուց հղիանալով՝ պիտի ծներ աշխարհի Փրկչին:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...